«ԱՃ» անձի և բիզնեսի զարգացման կենտրոնը հրավիրում է մասնակցել մերսման դասընթացի բոլոր այն անձանց, ովքեր չունեն բժշկական կրթություն, սակայն ցանկանում են տիրապետել մերսման հմտություններին՝ իրենց ընտանիքի անդամներին և մտերիմներիմ օգտակար լինելու նպատակով, այնպես էլ նրանց, ովքեր ցանկանում են յուրացնել այս մասնագիտությունն առհասարակ, թափանցել մերսման արվեստի նուրբ և հետաքրքիր աշխարհ: Դասընթացի նպատակն ու խնդիրներն են. 1.Կարճատև ժամանակահատվածում ծանոթացնել մասնակիցներին մարդու անատոմիային և ֆիզիոլոգիային, մերսման ողջ տեխնիկական զինանոցին: 2.Մասնակիցներին տեղեկացնել մերսման ցուցումների և հակացուցումների մասին այս կամ այն հիվանդությունների առկայության դեպքում, ինչը թույլ կտա խուսափել սխալներից ու անցանկանալի հետևանքներից: 3.Առանձնակի ուշադրություն հատկացնել մերսման հոգեբանական և էթիկական գործոններին՝ առաջնորդվելով արևելյան մերսման նուրբ ու խորքային ընկալումներով: 4.Օգտակար լինել հատկապես երիտասարդ և ապագա մայրերին՝ նպաստելով նրանց երեխաների առողջության բարելավմանն ու համաչափ զարգացմանը: Դասընթացի թեմաներն են. 1.Մերսման պատմության համառոտ բնութագիրը, 2.Դասական մերսման նպատակն ու հիմնական հասկացությունները, 3.Մարդու անատոմիայի և ֆիզոլոգիայի ընդհանուր հիմունքները, 4.Էրգանոմիկա, մերսման նախապատրաստությունը, 5.Դասական մերսման տեխնիկան, հնարքները և դրանց ներգործությունը, 6. Մարմնի առանձին մասերի մերսում, առանձնահատկությունները, 7. Համապատասխան մեթոդիկաների կիրառումը, 8. Մերսման էթիկային, հոգեբանությանը և էներգետիկական անվտանգությանը վերաբերող հարցերը և դրանց ճիշտ կիրառությունը: Դասնթացների տևողությունը շաբաթական 3 անգամ 2,5 ժամով 6 ՚շաբաթ է՝ 44 ժամ ընդհանուր տևողությամբ: Խմբերում ընդգրկվում են առավելագույնը 7 – 10 մարդ: Մուծումը` 80 000 դրամ: Պարապմունքները անցկացվում են «ԱՃ» անձի ու բիզնեսի զարգացման կենտրոնում, Հնարավոր են նաև անհատական պարապմունքներ: Դասնթացները վարում է փորձառու մանուալ թերապևտ, վերտեբրոլոգ և պրակտիկ մերսող Մանվել Մկրտչյանը, ով երկար տարիներ դասավանդել և աշխատել է Բելառուսում, Մոսկվայում և Երևանում: Նա ունիվերսալ մասնագետ է, ով իր կրթական գործունեությանը զուգահեռ, լավ տիրապետում է մանուալ թերապիային, բուժական, հակացելյուլիտային, սպորտային, ռելակսիացիոն, թայլանդական, ճապոնական և մերսման այլ մեթոդիկաներին, ինչպես նաև լինֆադրենաժին և ռեֆլեքսաթերապիային: Շուրջ 15 տարի նա տարբեր երկրների բուժհաստատություններում աշխատել է ողնաշարի լուրջ հիվանդություններ ունեցող մարդկանց հետ, իսկ նրա սաներն այսօր մեծ հաջողությամբ աշխատում են Մոսկվայի և Մինսկի բուժական հաստատություններում և ՍՊԱ կենտրոններում:
Moview wordpress шаблон для сайта