«Աճ» անձի և բիզնեսի զարգացման կենտրոնը հրավիրում է մասնակցելու պարաշարժողական թերապիայի: Վարող` հոգեբան, պարային թերապևտ Արմինե Փաշայան: Թիրախային խումբ ` բոլոր նրանք, ովքեր ցանկանում են ճանաչել սեփական մարմնի լեզուն, վերականգնել նրա հավասարակշռությունը, գտնել հոգեբանական ու ֆիզիկական խնդիրների լուծման ուղիները:
Հանդիպումների նկարագրություն` թրեյնինգի ընթացքում կիրառվում են մարմնի և հոգու համար նախատեսված հատուկ վարժություններ, պարային շարժումներ: Թրեյնինգի նպատակներն են` • ձերբազատում կուտակված բացասական հույզերից, զգացմունքներից ու կոնֆլիկտներից, • հոգեբանական պատնեշների հաղթահարում, • սեփական անձի ու մարմնի ճանաչում և ընդունում, • սեփական մարմնի լեզվի միջոցով ինքնաբացահայտում և ինքնադրսևորում, • մկանային սեղմակների, մարմնի ընկճվածության հաղթահարում, • մարմնի դրական կերպարի գիտակցում և զարգացում: Արդյունքում Դուք • կստանաք ներքին ազատություն և թեթևության զգացում, • ձեռք կբերեք ինքնավստահություն և կբարձրանա ձեր ինքնագնահատականը, • ավելի լավ կհասկանաք սեփական ցանկություններն ու զգացմունքները, • ձեռք կբերեք վստահություն սեփական անձի և ուրիշների հանդեպ, • կզարգացնեք Ձեր ստեղծագործական ներուժը, • կզգաք թարմ ուժերի ներհոսք, ֆիզիկական ու հուզական վերելք կապրեք:
Հանդիպումների տևողությունը` 3 հանդիպում. ուրբաթ, շաբաթ, կիրակի: Յուրաքանչյուր հանդիպումը` 3.5 ժամ: Մուծումը մասնակցության համար` 12000 դրամ: Մասնակիցների քանակը` մինչև 10 հոգի յուրաքանչյուր խմբում: Պարաշարժողական թերապիան անցկացվելու է կենտրոնում պարբերաբար: Պարե'ք ամբողջ մարմնով ու հոգով: Պարե'ք այնպես, որ մոռանաք ու չմտածեք, թե ինչ շարժումներ եք անում, այլ զգաք որ պարը հենց Դուք ինքներդ եք:
Հաշվապահական և օպերատորական ՀԾ և 1С ծրագրերի ուսուցում