Բար Ակադեմիան հրավիրում է սկսնակ, ինչպես նաև գործող բարմեններին մասնակցել Հայաստանում առաջին պրոֆեսիոնալ բարմենների պատրաստման և վերապատրաստման դասընթացներին: Դասընթացներն անց են կացվում միջազգային չափանիշներին համապատասխան: Դասընթացների տևողությունը 16 շաբաթ:
ԴԱՍԱՎԱՆԴՎՈՂ ԱՌԱՐԿԱՆԵՐ • Միքսոլոգիա • Բարմենի մասնագիտական հմտություն (տեսություն) • Օտար լեզու (մասնագիտական անգլերեն) • Հոգեբանություն • Էթիկա • Երաժշտական ճաշակի ձևավորում • Բարմենին անհրաժեշտ մասնագիտական հաշվապահություն
*Բարմենի մասնագիտական հմտություն (գործնական աշխատանք)
** Թեմատիկ համտեսներ ***Կազմակերպվում են էքսկուրսիաներ դեպի ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ արտադրող ընկերությունների գործարաններ
Բոլոր ուսանողները կանդամագրվեն Բարմենների Հայկական Ասոցիացիային և զուգահեռաբար Բարմենների Միջազգային Ասոցիացիային:
Ավարտողներին կտրվի միջազգային կարգի դիպլոմ, որը վավերական է աշխարհի 60 երկրներում:
Լավագույն շրջանավարտները կապահովվեն աշխատանքով:
Մանրամասն տեղեկությունների համար այցելեք ուսումնական կենտրոն, որը գտնվում է ք. Երևան, Չարենցի 48 հասցեում կամ զանգահարեք աշխատանքային օրերին ժամը` 10:00-19:00:
Germanereni daser A1 A2 B1 B2 C1 shat matcheli