Ստուդիա ԴիաՄոնը առաջարկում է Սերենադային ծառայություն: Պատվերներ է ընդունում միայն դասական, ժողովրդական, ջազ երաժշտություններից։ Ավելի ճիշտ` բացառված է միայն ռաբիսը։ Երգիչներն ու երաժիշտները, որ պատվերի դեպքում ուրախացնում են մեծահասակներին, փոքրիկներին կամ իրենց երաժշտությամբ հաշտեցնում են հանգամանքների բերումով միմյանցից նեղացած ընկերներին ու ամուսիններին, Կոնսերվատորիայի մասնագետներ են։ Հնարավոր է նաև դասական երաժշտութան պատվերներ, որը հիմնականում լինում է ճաշկերույթների, պաշտոնական միջոցառումների ժամանակ, ապա այդ դեպքում կվինտետ, կվարտետ, տրիոներ ենք ուղարկում` լարային, փողային գործիքներով, որոնք կարող են հնչեցնել, ասենք, Պավարոտիի երգերից կամ նեապոլիտանական երաժշտություն։ Սերենադը հիմնականում կիթառներով է լինում,չնայած կարելի է համատեղել նաև սաքսոֆոն, կախված արժեքից, իսկ պատվիրվող երգերը հիմնականում տարածված երգեր են` «Ով սիրուն, սիրուն», «Երեւանի սիրուն աղջիկ», քաղաքային ֆոլկլորից, ինչպես նաև իտալերեն և իսպաներեն երգեր։ Պատվիրող քաղաքացին ինքն է որոշում, թե քանի երաժիշտ գնա «դեպքի վայր»։ Առավել մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել /096/ 280688
Снятие Панических Атак, Страха