Armbay.info

Бесплатная торговая площадка Армении
Сегодня 20-10-2021

;;;
| |
Разработка сайтов в Армении
Раздел:

Бизнес и партнерство / Бухгалтерия, аудит

Тип:Продам, предлагаю

Бухгалтерский учет и обучение по всей Котайкской области

ՀԱՐԳԵԼԻ ԳՈՐԾԱՏՈՒ:
ԴՈՒՔ ՉՈՒՆԵՔ ԺԱՄԱՆԱԿ ԱՅՑԵԼԵԼՈՒ
1. Հարկային տեսչություն
2. Սոցիալական ծառայություն
3. Աշխատանքի պետական տեսչություն
4. Վիճակագրական ծառայություն
5. Պետական ռեգիստր
6. Տեղական ինքնակառավարման մարմիներ
7. Բանկեր

Ձեր փոխարեն մեր մասնագետները կզբաղվեն:
Ընկերությունը հագեցած է անհրաժեշտ ժամանակակից տեխնիկական միջոցներով և սեփական մեքենաներով / մեքենաների ծախսերը փոխհատուցում է ՍՊԸ-ն/:

Ընկերության մասնագետները գերազանց տիրապետում են ՀԾ և 1 C համակարգչային ծրագրերի փաթեթներին և E-invoicing ծրագրին, ինչպես նաև ունեն Հարկային օրենսդրության և հաշվապահական ստանդարտների գերազանց իմացություն:
Ծառայությունների սակագները`
1. Անհատ ձեռնարկատերերին սկսած ամսեկան 5.000 / հինգ հազար / ՀՀ դրամից
2. Իրավաբանական անձանց (ՍՊԸ, ՓԲԸ, ԲԲԸ և այլն) սկսած ամսեկան 10.000 / տասը հազար / ՀՀ դրամից
3. Ֆիզիկական անձանց սկսած ամսեկան 2.000 / երկու հազար / ՀՀ դրամից

Ծառայությունները մատուցվում են քաղաք Երևանի ողջ տարածքում, ինչպես նաև Կոտայքի մարզում /մասնավորապես` Ք. Հրազդան, ք. Չարենցավան, ք. Սևան, ք. Աբովյան, գ. Նոր Հաճըն, ք. Ծաղկաձոր, գ. Արգել և մարզի այլ տարածքներում/:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: ՍՊԸ-ն կազմակերպում է նաև հետևյալ դասընթացները`
1. Բիզնեսի կազմակերպման` (տևողությունը 2 ամիս` Անհատական-շաբաթական 3 օր, ամսեկան 25.000 դրամ և խմբակային`բաղկացած առավելագույնը 5 հոգուց, շաբաթական 3 օր ամսեկան 12.000 դրամ)
2. Ծախսերի գնահատման հիմնախնդիրների, ` (տևողությունը 1 ամիս` Անհատական-շաբաթական 2 օր, ամսեկան 22.000 դրամ և խմբակային`բաղկացած առավելագույնը 8 հոգուց, շաբաթական 2 օր ամսեկան 10.000 դրամ)
3. Աուդիտորական դասընթացներ (տևողությունը 3-4 ամիս` Անհատական-շաբաթական 3 օր, ամսեկան 30.000 դրամ և խմբակային`բաղկացած առավելագույնը 5 հոգուց, շաբաթական 3 օր ամսեկան 15.000 դրամ)
4. և հաշվապահական դասընթացներ (տևողությունը 3-4 ամիս` Անհատական-շաբաթական 3 օր, ամսեկան 30.000 դրամ և խմբակային`բաղկացած առավելագույնը 5 հոգուց, շաբաթական 3 օր ամսեկան 15.000 դրամ) /ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ ԱՆՑՆՈՒՄ ԵՆ ՀԾ-ի ԿԱՄ 1C ԾՐԱԳՐԻ ԽՈՐԱՑՎԱԾ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԸՍՏ ՑԱՆԿՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ և ՆԵՐԱՌՈՒՄ ԵՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԸՆՀԱՆՈՒՐ ԾՐԱԳՐԻ և ԳՆԻ ՄԵՋ/:

ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՒՄ ԵՆ ք. Երևանում, ք. Հրազդանում և ք. Չարենցավանում
ՏՐՎՈՒՄ Է ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐ:

ՍՊԸ-ն հիմնադրվել է 2009 թվականին: Ընկերության նպատակն է նվազեցնել բիզնեսի ֆինանսական ռիսկերն ու բարձրացնել էֆեկտիվությունը, իրականացնել հաշվապահական, աուդիտորական, խորհրդատվության և հարկային հաշվառման լայնածավալ աշխատանքներ, ինչպես փոքր ու միջին, այնպես էլ խոշոր բիզնեսի համար, ինչպես նաև անհատական մոտեցում ցուցաբերել տվյալ ընկերության հաշվապահական քաղաքականության մշակման և հաշվառման համակարգի ներդրման գործում: Փորձառու մասնագետների կողմից իրականացվում են ընկերության հիմնական միջոցների և պաշարների գույքագրում, այնուհետև հարկերի պլանավորում և հաշվարկում: Կազմակերպության վստահելի անձնակազմը հաշվապահին բնորոշ ճշգրտությամբ իրականացնում է հաշվապահական հաշվառման ներդրման ու վարման կադրային գործավարություն, ինչպես նաև հաշվապահության վարում և մասնագիտական այլ ծառայություններ:
ՍՊԸ-ն մատուցում է հետևյալ ծառայությունները`
1. Հաշվապահական հաշվառման վարում ՀՀ օրենսդրությանը համապատասխան
2. Հաշվետվությունների կազմման պատասխանատվությունը կրում է կազմակերպությունը
3. Ռեգիստրի, կադաստրի, նոտարական գրասենյակի և բանկային վարկերի փաթեթների պատրաստում
4. Համապատասխան փաստաթղթերի պատրաստում
5. Կնիքների պատրաստում
6. Խորհրդատվություն օրենսդրական պարզաբանումներով
7. Շահերի պաշտպանություն պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում
8. Հարկային կամ այլ մարմիններում ժամանակին հաշվառում
9. Հարկային մարմիններում ՀԴՄ-ների և գրքերի գրանցումներ
10. Սկզբնական հաշվառման փաստաթղթերի էլեկտրոնային դուրս գրում և ստացում
11. Այլ մարմիններ ներկայացվող հաշվետվություների, ինչպես նաև էլեկտրոնային եղանակով ժամանակին կազմում և ներկայացում
12. Համապատասխան մարմիններից տեղեկանքների և տեղեկությունների ստացում
13. Հարկերի և այլ վճարների պլանավորում
14. Կանոնադրական փաստաթղթերի կազմում
15. Պետական ռեգիստրում գործարքների գրանցումներ և վերագրանցումներ
16. Նոտարական և կադաստրային գործարքների փաթեթների պատրաստում
17. Աուդիտ
18. Աուդիտորական դիտարկում
19. Համաձայնեցված ընթացակարգեր

Цена:  5 000 amd
Телефон: +374 77 55 66 80
Срок подачи: 23-07-2016
Актуальное предложение
Просмотров: 963 (Сделать объявление заметнее)
Откликов: 0
Пожаловаться на объявление
Причина жалобы:*
Введите код на картинке* Введите код на картинке
 


twitter.com
Похожие объявления
Яндекс.Метрика