Armbay.info

Бесплатная торговая площадка Армении
Сегодня 27-11-2021

;;;
| |
Разработка сайтов в Армении
Раздел:

Красота и здоровье / Другое

Тип:Продам, предлагаю

ՆԵՎՐՈԶԻ ԽՄԲԱՅԻՆ ԲՈՒԺՈՒՄ նորագույն հոգեբանական մեթոդներով

Բոլոր այն մարդկանց համար, ովքեր տառապում են նևրոզով և ցանկանում են լիովին ձերբազատվել դրանից, «Աուրա» կենտրոնը կազմակերպում է հոգեթերապևտիկ բուժում նորագույն և գործուն մեթոդներով: (մինչ ապրիլի 30-ը գրանցվելու դեպքում 8 հանդիպման համար կվճարեք 20.000 դրամ) :
Փոխաջակցման հոգեթերապևտիկ խմբերը միավորում են կյանքում միևնույն խնդիրներն ունեցող մարդկանց: Նրանք պարբերաբար հանդիպում են` փորձի փոխանակման և միմյանց աջակցելու նպատակով: Հանդիպումների ժամանակ քննարկվում են դժվարին իրավիճակները, որոնցում հայտնվել են խմբի անդամները, պարզաբանվում են խնդիրների առաջացման պատճառներն ու հնարավոր լուծումները:
Խմբում տիրում է ջերմ, մտերմիկ մթնոլորտ, բոլոր մասնակիցները հետևում են ընդհանուր կանոնների, որոնք սահմանվում են հենց մասնակիցների կողմից: Փոխաջակցման խմբերի պարտադիր պայմաններից են համարվում փոխադարձ հարգանքը, դիմացինին սեփական կարծիքը թելադրելու անընդունելիությունը, միմյանց հանդեպ ագրեսիայի դրսևորման բացակայությունը, գաղտնիության պահպանումը և այլ:
Արդյունքները. մասնակցելով տվյալ փոխաջակցման խմբի աշխատանքներին՝ դուք կսովորեք սիրել և ընդունել ինքներդ ձեզ այնպիսին, ինչպիսին կաք իրականում, ձեռք կբերեք նոր ծանոթություններ, ընկերներ, ավելի լավ կճանաչեք սեփական անձն ու շրջապատի մարդկանց:
Բժիշկ-հոգեբանի աջակցությամբ դուք լիովին և մեկընդմիշտ կձերբազատվեք նևրոզի տարբեր ախտանիշներից` տագնապ, վախեր, կպչուն մտքեր, կպչուն վիճակներ, ախորժակի կորուստ, քնի խանգարումներ, տրամադրության հաճախակի փոփոխություններ, դող մարմնում և այլ:

Խմբի վարող` Վադիմ Բելկով՝ 15 տարվա աշխատանքային փորձ ունեցող բժիշկ-հոգեթերապևտ, հոգեբան, հոգեբույժ, նարկոլոգ, նևրոլոգ (Ռուսաստան, Ս. Պետերբուգ):
Նպատակային խումբ. հավաքագրվում է 2 խումբ` 18-30 տարեկան և 30-45 տարեկան անձանց համար, ովքեր ուզում են բարելավել իրենց կյանքի որակը, իսպառ բուժվել նևրոզից:
Խումբը փակ է, մինչև 12 հոգի:
Փոխաջակցման խումբն անցկացվում է պարբերաբար:
Աշխատանքային լեզուն ռուսերենն է, զուգահեռ իրականացվելու է թարգմանություն ռուսերենից հայերեն:
Տևողություն.շաբաթական 2-3 հանդիպում` յուրաքանչյուրը 3 ժամ տևողությամբ (օրերն ու ժամերը կընտրվեն ըստ խմբի պայմանավորվածության) :
Մուծումը. 40 000 դրամ ամսեկան կամ 5.000 դրամ յուրաքանչյուր սեանսի մասնակցության համար:




Цена: договорная
Телефон: +374 96950960
Срок подачи: 07-04-2016
Актуальное предложение
Просмотров: 969 (Сделать объявление заметнее)
Откликов: 0
Пожаловаться на объявление
Причина жалобы:*
Введите код на картинке* Введите код на картинке
 

ՆԵՎՐՈԶԻ ԽՄԲԱՅԻՆ ԲՈՒԺՈՒՄ նորագույն հոգեբանական մեթոդներով

twitter.com
Похожие объявления
Яндекс.Метрика